Սեպտեմբեր 27, 2021
2018 թ․ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ պաշտոնապես դարձել է “European Network for Novel Accelerators EuroNNAc” անդամ՝ ALEGRO 2018 աշխատաժողովի ընթացքում, որն անց էր կացվել Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա)։
Այս տարի 5-րդ “European Advanced Accelerator Concepts” աշխատաժողովը տեղի ունեցավ LNF-INFN-ում, սեպտեմբերի 20-22-ը հիբրիդային ձևաչափով՝ նախորդելով սեպտեմբերի 23-ին կայացած EuroNNAC հանդիպմանը։ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ նույնպես մասնակցեց եռօրյա աշխատաժողովին, որի նպատակն էր քննարկել և խթանել գրադիենտներով փնջերի արագացման մեթոդները։ Վերանայվել և գնահատվել են բարձր էներգիայով մասնիկների փնջերի գեներացման ամենաարդյունավետ մեթոդները: