Նոյեմբեր 24, 2017
ԵՊՀ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունները ճանաչողական այց էին կազմակերպել «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Ուսանողները ծանոթացան երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուրի «ՔԵՆԴԼ» նախագծին, այնուհետև նրանց ներկայացվեց «ԱՐԵԱԼ» գծային արագացուցիչը: Այցի վերջում մասնակիցներին ցուցադրվեցին «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի միկրոմշակման և մանրադիտակի կայանների ընթացիկ գործերն ու կիրառությունները: