Օգոստոս 28, 2019

Գերարագ պրոցեսների ուսումնասիրման ժամանակակից լազերային տեխնոլոգիաներ

«ԱՎԵՍՏԱ»-«ՔԵՆԴԼ» համատեղ իրականացվող ծրագրի՝ «ԱՐԵԱԼ» արագացուցչում գերարագ պրոցեսների ուսումնասիրության համար լազերային տեխնոլոգիաների մշակումը», շրջանակներում «ԱՎԵՍՏԱ» ռուսական ընկերությունը, որը առաջատար դիրք է գրավում այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են գերարագ լազերային համակարգերը, դիագնոստիկ համակարգերը և սպեկտրոսկոպիան, հաջողությամբ ավարտել է սպեկտրի ինֆրակարմիր և տերահերցային տիրույթներում ֆեմտովայրկյանային ժամանակային լուծողունակությամբ ստենդի  կառուցումը: Ծրագիրն իրակացվել է հայ-ռուսական կիրառական հետազոտությունների համատեղ նախագծերի միջազգային մրցույթի շրջանակներում, որը հայտարարվել էր գիտատեխնիկական ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն օժանդակող ռուսաստանյան հիմնադրամի (հայտնի է որպես «Բորտնիկի Հիմնադրամ», Ռուսաստան) և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից:

«ԱՎԵՍՏԱ» ընկերության՝ փոփոխվող ալիքի երկարությամբ ֆեմտովայրկյանային (TiSaph) լազերը տեղադրվել է «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում՝ ընդլայնելով լաբորատորիայի հետազոտական հնարավորությունները: Բացի այդ, նոր համակարգը կզարգացնի մղում-գրանցում (pump-probe) փորձերը՝ ուղղված մոլեկուլային և ատոմային մակարդակներում գերարագ պրոցեսների դինամիկայի ուսումնասիրմանը:

.