Սեպտեմբեր 21, 2016
Զգալիորեն բարելավվել է «ԱՐԵԱԼ» բարձր էներգիայով գերարագ լազերային համակարգի աշխատանքը «t-pulse» լազերային օսցիլյատորի փուլային կայունացման և ենթահամակարգերի համաժամանակեցման արդիականացման աշխատանքներից հետո, որոնք իրականացվել են ֆրանսիական Amplitude Systèmes ընկերության կողմից:
Արդիականացումից, տեղադրումից և գործարկումից հետո հիմնական ձեռքբերումներն են՝
- Ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ազդակների էներգիայի բարձրացում,
- Ազդակից ազդակ էներգիայի երկարաժամկետ կայունություն,
- Փնջի ձևի և դիրքի կայունություն,
- «t- pulse» համաժամանակեցման հուսալիություն և ջերմաստիճանային կայունություն:
Մասնավորապես, լազերի երկարաժամկետ (>14 ժամ) գործարկման ընթացքում ստացվել են ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ազդակների ավելի բարձր էներգիաներ (1.93 մՋ and 365 մկՋ, համապատասխանաբար) ավելի լավ ազդակից ազդակ կայունությամբ (RMS<0.5% և <0.8%, համապատասխանաբար): Փնջի պրոֆիլի չափումները Spiricon տարածական համակարգով, նույնպես, ցույց են տվել փնջի ձևի և դիրքի կայունության բարելավում:
«t-pulse» փուլային կայունացման ենթահամակարգի բարելավումը լավացրել է «ԱՐԵԱԼ» հանձնարարող օսցիլյատորի (Master Oscillator) հետ դրա համաժամանակեցման հուսալիությունը, ինչը ավելի երկարատև գործարկման ընթացքում ավելի կլավացնի ստացված էլեկտրոնային փնջերի կայունությունը: