Ապրիլ 1, 2016

Ժամանակակից արագացուցիչների և ճառագայթման աղբյուրների համար նախատեսված «ԱՐԵԱԼ» փորձարարական կայան

Վ. Մ. Ցականովի և այլոց կողմից հեղինակված “AREAL Test Facility for Advanced Accelerator and Radiation Source Concepts” հոդվածը, որը ներկայացնում է «ԱՐԵԱԼ» նախագծի զարգացումը նոր արագացուցչային մեթոդների և ճառագայթման աղբյուրների բնագավառներում, տպագրվել է Nuclear Instruments and Methods in Physics Research Section A (2016) գիտական ամսագրում: Հոդվածը այժմ հասանելի է առցանց. http://dx.doi.org/10.1016/j.nima.2016.03.062

test-facility-cover

Վերջին տասնամյակների ընթացքում ժամանակակից արագացուցիչների և ճառագայթման աղբյուրների զարգացումը արագացուցչային ֆիզիկայով զբաղվող հետազոտողների ուշադրության կենտրոնում է: «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի նախագիծը նպատակաուղղված է փոքր էմիտանսով, գերկարճ էլեկտրոնային փնջերի սետղծմանն ու արագացմանը: 5 ՄԷՎ ԳԲՀ ֆոտոինժեկտորի հաջող գործարկումից հետո նախատեսվում է սարքավորման էներգիայի բարելավումը մինչև 20-50 ՄԷվ, որը պիտի առաքվի «ԱԼՖԱ» (ALPHA – Amplified Light Pulse for High-end Applications) և «ԲԵՏԱ» (BETA – Booster for Emerging Technology Accelerators) փորձարարական կայաններ: «ԱԼՖԱ»-ն նախագծված է տերահերց տիրույթում ազատ էլեկտրոնների լազերի ստացման համար, իսկ «ԲԵՏԱ»-ն մասնիկների արագացման նոր մեթոդների և կոհերենտ ճառագայթման համար անհրաժեշտ փնջերի ստեղծման ուսումնասիրության կայան է:

Այս հոդվածում ներկայացված են «ԱՐԵԱԼ» նախագծի հիմնական նկատառումները և մասնիկների ճառագայթման ու արագացուցչային տեխնոլոգիաների բնագավառներում սպասվող փորձարարական ծրագրերը: Արտացոլված են ԳԲՀ ֆոտոինժեկտորի նախագծային առանձնահատկությունները և գործարկումը: Արծարծվել է սպոնտան ինքնաուժեղացվող էմիսիայով (SASE) ազատ էլեկտրոնների լազերի (FEL) ստեղծումը «ԱԼՖԱ» փորձարարական կայանի շրջանակներում: Դիտարկվել են հարթ և պտուտակավոր օնդուլյատորների դեպքերը: Ներկայացված է «ԲԵՏԱ» կայանի փորձարարական ծրագիրը, որն իր մեջ ներառում է բարձր հաճախությամբ արագացնող ստրուկտուրաների կառուցումը, կիլվատերային դաշտով պայմանավորված  փնջում էներգետիկ մոդուլյացիաները և բարձր ձևափոխման գործակցով կիլվատերային դաշտի արագացման եղանակները: