Օգոստոս 3, 2016
«Հայ-գերմանական նամակագրություն» եռամսյակային ամսագրում տպագրվել է Կլաուս Ֆլոտմանի («ԴԵԶԻ») և Վասիլի Ցականովի («ՔԵՆԴԼ») հեղինակած ««ԴԵԶԻ»-«ՔԵՆԴԼ». Հայ-գերմանական համագործակցությունը գիտության ոլորտում» հոդվածը (ADK, 171, p. 44-45, 2016):
Վերոնշյալ ամսագիրը հրատարակվում է 1973թ.-ից սկսած «Գերմանա-հայկական ընկերության» կողմից (http://www.deutscharmenischegesellschaft.de/), որը հիմնադրվել է 1914թ.-ին Բեռլինում: Բացի Յոհաննես Լեփսիուսից (գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, ընկերության առաջին նախագահ), համայնքի ակունքներում են կանգնած եղել նաև Պաուլ Ռորբախը (գերմանացի քաղաքական և հասարակական գործիչ, գերմանա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից) և հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը:
Այս ամսագիրը ուղղված է գերմանախոս լսարանին և ներկայացնում է ընթացիկ ու պատմական այն բոլոր հոդվածները, որոնք առնչվում են Հայաստանին՝ ընդգրկելով այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են՝ քաղաքականությունը, մշակույթը, պատմությունը, կրոնը և մարդու իրավունքները:
Ներկայիս հոդվածը անդրադարձ է կատարում հայ և գերմանացի գիտնականների միջև համագործակցության մի շարք թեմաների, որոնք իրականացվել են բարձր էներգիաների և արագացուցչային ֆիզիկայի բնագավառներում՝ հատուկ շեշտադրություն տալով «ԴԵԶԻ»-«ՔԵՆԴԼ» համագործակցությանը:
Հոդվածի բնօրինակը (գերմաներեն). Article-G
Հոդվածի թարգմանությունը (անգլերեն).Article-E