Մայիս 15, 2014

Փորձարարական հետազոտությունների անցկացման հայտերի ընդունման մրցույթ

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն (www.scs.amբնական գիտություններ ու ինժեներություն և տեխնոլոգիա բնագավառներում հայտարել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա փորձարարական հետազոտությունների անցկացման հայտերի ընդունման մրցույթ:

Հիմնական փորձարարկան սարքավորումներն են՝

  • AREAL 5 ՄէՎ լազերով ղեկավորվող էլեկտրոնային արագացուցիչ
  • DELTA լազերային սկանավորմամբ մանրադիտության կայան
  • DELTA լազերով ղեկավարվող միկրոմշակման կայան

Հետազոտության բնագավառները ներառում են արագացուցչային և փնջային տեխնոլոգիաներ, ճառագայթային ֆիզիկա, նյութագիտություն և բնապահպանական գիտություններ, նանոգիտություն, նանոտեխնոլոգիա և գերարագ գիտություններ:

Փորձարարական մեթոդները ներառում են էլեկտրոնային դիֆրակցիա, մղում-գրանցում (pump-probe) փորձ, ժամանակային լուծողունակության փորձեր, իմպուլսային ռադիոլիզ, երկֆոտոն մանրադիտակ և եռաչափ միկրոմշակում:

Առաջարկների ընդունման վերջնաժամկետը 2014թ.-ի հունիսի 20-ն է: Մանրամասների համար այցելել՝ www.scs.am.

Diffraction