Հոկտեմբեր 4, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվող «ԴիջիԹեք Էքսպո-2017» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով՝ այցելելով նաև «ՔԵՆԴԼ» ՍՀԻ տաղավար: Նախագահը ծանոթացավ «ԱՐԵԱԼ» նախագծի և իրականացվող փորձարարական ծրագրի վերջին զարգացումներին: Առանձնահատուկ ուշադրության արժանացավ «ԱՐԵԱԼ» արագացուցչի արդիականացման ծրագիրը, որի նպատակն է ստեղծել միջին ինֆրակարմիր տիրույթի ազատ էլեկտրոնային լազեր՝ օգտագործելով «ԴԵՍԻ» գերմանական արագացուցչային կենտրոնի կողմից տրամադրված օնդուլյատորային մագնիսը: Ներկայացվեցին նաև արագացուցչային և լազերային տեխնոլոգիաների, նոր նյութերի և միկրոսարքերի, ղեկավարման համակարգերի արդիականացման հեռանկարները: