Հոկտեմբեր 15, 2019
Սույն թվականի հոկտեմբերի 11-13-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, Հայաստան էր այցելել Գերմանիայի DESY ազգային գիտական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ պրոֆ. Հելմուտ Դոշի կողմից գլխավորած՝ Գերմանիայի առաջատար գիտնականների պաշտոնական պատվիրակությունը: Այցի բուն նպատակն էր ուժեղացնել և ամրապնդել DESY-ի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ու «ՔԵՆԴԼ» ինստիտուտի միջև հաստատված համագործակցությունը: Պատվիրակության անդամներին ջերմորեն ողջունելուց հետո, նախագահը իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել հայ և գերմանացի գիտնականների համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Հոկտեմբերի 10-ին պատվիրակությունը այցելեց «ՔԵՆԴԼ» ինստիտուտ՝ նպատակ ունենալով քննարկել DESY-ի Եվրոպական XFEL ծրագրի շրջանակներում համատեղ իրականացվող հետազոտությունների հնարավորությունները, ինչպես նաև ավելի ընդլայնել՝ գիտնականների, դասախոսների և ուսանողների փորձի փոխանակումն ու վերապատրաստումը: Հյուրերը այնուհետև շրջայց կատարեցին՝ ծանոթանալով ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա իրականացվող փորձերին, ազատ էլեկտրոնային լազերի և ԲԵՏԱ փորձարարական կայանի ստեղծման նպատակներին, լազերով ղեկավարվող միկրոմշակման և մանրադիտակի փորձարարական կայաններին, ինչպես նաև ինստիտուտի այլ հետազոտական լաբորատորիաներին:
Այնուհետև, Հայաստանում Գերմանիայի դեսպան դոկտ. Միխայել Բանցհաֆի նստավայրում, երկու ինստիտուտների միջև համատեղ հռչակագիր կնքվեց: Հաշվի առնելով երկարաժամկետ համագործակցությունը և նպատակ ունենալով ամրապնդել այն՝ որոշվեց, որ «ՔԵՆԴԼ» ինստիտուտը իր ակտիվ մասնակցությունն է ունենալու DESY-ի PETRA IV սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի մշակման և կառուցման գործում:
Հաշվի առնելով երիտասարդ գիտնականների նոր սերնդի ձևավորման անհրաժեշտությունը՝ DESY-ին և «ՔԵՆԴԼ»-ը համատեղ իրականացվող կրթական ծրագրեր են մշակել և նպատակ ունեն հետագայում ուժեղացնել այս ուղղությամբ հաստատված համագործակցությունը ևս:
Ավելին՝
DESY-ին ամրապնդում է Հայաստանի հետ համագործակցությունը