Փետրվար 21, 2020
Էլեկտրոնային փնջով ճառագայթումը և պրոբիոտիկների օգտագործումը սննդի վերամշակման նորագույն տեխնոլոգիաներից են, որոնք կարելի է կիրառել՝ երաշխավորելու սննդի անվտանգությունը և բարելավելու սննդի պահպանման ժամկետը: Աստղիկ Փեփոյանի կողմից ղեկավարվող՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խումբը վերջերս Annals of Microbiology ամսագրում հրատարակել է պրոբիոտիկ շտամի հակամանրէային գործունեության վրա ԱՐԵԱԼ-ի էլեկտրոնային փնջի ճառագայթման ազդեցության արդյունքները՝ M. Balayan, A. Pepoyan, et al., “Combined use of eBeam irradiation and the potential probiotic Lactobacillus rhamnosus Vahe for control of foodborne pathogen Klebsiella pneumoniae”, Annals of Microbiology, 69, 1579-1582, 2019): Արդյունքները ցույց են տալիս, որ ցածր դոզայով գերկարճ էլեկտրոնային ճառագայթման տեխնոլոգիան սննդի ոչ ջերմային ստերիլիզացման արդյունավետ մեթոդ է: