Դեկտեմբեր 18, 2020
Սույն թվականի դեկտեմբերի 16-17 European Synchrotron Radiation Facility (Գրենոբլ, Ֆրանսիա) կազմակերպել էր 28-րդ «Եվրոպական սինքրոտրոնային լույսի աղբյուր» առցանց աշխատաժողովը: Այս գիտաժողովը ամենամյա միջոցառում է, որը հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնագետներին տեղեկանալ ամբողջ Եվրոպայում գործող սարքերի գործարկման աշխատանքներից: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են սինքրոտրոնային լույսի աղբյուրների նախագծման, կառուցման, գործարկման և բարելավման աշխատանքները:
Զեկույցով հանդես է եկել նաև պրոֆ. Վ. Ցականովը՝ ներկայացնելով «ՔԵՆԴԼ» նախագծի կարգավիճակը: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՔԵՆԴԼ սինքրոտրոնային լույսի աղբյուրի ծրագրի նախագծմանը, ինչպես նաև ներկայացվել են փնջերի ֆիզիկայի արդի խնդիրները, ԱՐԵԱԼ արագացուցիչը և գերարագ պրոցեսների հեռանկարները: