Հոկտեմբեր 7, 2019
Դեռևս 2018թ. նախաձեռնած «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթաց»-ն այսօր արդեն իսկ իրականություն է: Սույն թվականի սեպտեմբերի 29 – հոկտեմբերի 05 «ՔԵՆԴԼ» ինստիտուտում իր հաջող մեկնարկը ստացավ Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից մշակված, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից «Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած այս նոր փորձարարական դասընթացը:
Այս տարի Համբուրգի համալսարանի 12 և Երևանի պետական համալսարանի 11 ուսանողների հնարավորություն ընձեռվեց փորձեր իրականացնել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող գծային արագացուցչի վրա և համապատասխան փորձարարական լաբորատորիաներում:
Համբուրգի համալսարանի պրոֆեսորներ Յորգ Ռոսբախը և Վոլֆգանգ Հիլլերթը փաստում են, որ նմանատիպ դասընթացները բացառիկ հնարավորություն են ընձեռում ֆիզիկայի բնագավառում բարձր մակարդակի գիտելիքի ստացման և միջազգային գիտական համագործակցության հաստատման համար:
ԱՐ Ազդարար՝ «Համբուրգի ուսանողները Հայաստանում են»
«Голос Армении» շաբաթաթերթ՝ «Նոր նախաձեռնություն. առաջին արդյունքներ»