Հունիս 9, 2020
Սույն թվականի հունիսի 9-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտը տոնեց Լույսի միջազգային օրը: Միջոցառումը կազմակերպվել էր առցանց եղանակով՝ կորոնավիրուսի հետևանքով սահմանված սահմանափակումների պատճառով: Ամենամյա “Illumination of the Unknown” խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին (1927–2007թթ.):
«ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն Վ. Ցականովը ներկայացրեց ինստիտուտի հիմնադրման պատմությունը և անդրադարձ կատարեց նախորդ տարվա միջոցառմանը: Այնուհետև, «ՔԵՆԴԼ»-ի երիտասարդ գիտնականները խոսեցին լույսի տարբեր կիրառությունների մասին՝ ներկայացնելով այդ օրվա համար իրենց կողմից հատուկ պատրաստած վիդեո նյութերը, և տոնեցին լազերի ստեղծման 60 ամյակը:
Միջոցառումը ամփոփվեց՝ մատնանշելով նմանատիպ օրերի կարևորությունը և այն հույսով, որ հաջորդ տարի հնարավորություն կունենանք Լույսի միջազգային օրը նշել ինստիտուտում՝ մի շարք հրավիրված հյուրերով: