Մարտ 5, 2018
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում բացվել է նորագույն նյութերի և միկրոսարքերի լաբորատորիա, որը կնպաստի նյութագիտության ոլորտում իրականացվող կիրառական հետազոտությունների առաջխաղացմանը:
Լաբորատորիայում աշխատող խմբի հիմնական նպատակներն են՝ ինքնատարածվող բարձր ջերմաստիճանային սինթեզի մշակումը նորագույն նյութերի և նանոկառուցվածքների փոշիների ու կերամիկայի ստացման համար, ինչպես նաև նանոթաղանթների և նանոկառուցվածքների ստացման տեխնոլոգիաների մշակումը ու պարամետրերի լավարկումը:
Խմբի աշխատանքները իրականացվում են հետևյալ ուղղություններով՝
- Ֆերոէլեկտրիկ, մուլտիֆերոիկ բազմաֆունկցիոնալ նյութեր, նանոթաղանթներ և ԳԲՀ ինտեգրալ շղթաներ
- Քիմիական և կենսաբժշկական սենսորներ՝ մետաղ մեկուսիչ կիսահաղորդիչ ունակություններով և մեկուսացված փականով դաշտային տրանզիստորների հիման վրա
- Մագնիսափափուկ և մագնիսակոշտ նյութեր, կերամիկա և բարակ թաղանթներ
- Լիցիում-իոնային և կերամիկական վառելիքային մարտկոցներ
- Նորագույն նյութերի/նանոնյութերի միացություններ՝ արևային էներգիայից ջրածնի ստացման համակարգերում կիրառելու համար
Գիտական խմբի գործունեությունը կնպաստի բազմաֆունկցիոնալ նյութերի և սարքերի մշակմանը, որոնք օգտագործվում են արագացուցչային տեխնիկայում: