Դեկտեմբեր 5, 2017
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում բացվել է փորձարարական կենսաբանության նոր լաբորատորիա: Մի շարք գիտական բնագավառներ (մոլեկուլային ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բժշկություն) ներկայացնող երիտասարդ գիտնականներից և ուսանողներից կազմված լաբորատորիան նպատակ ունի «ԱՐԵԱԼ»-ում և «ԴԵԼՏԱ»-ում զարգացնելու կենսաբժշկական հետազոտությունները և կյանքի մասին գիտությունների շուրջ իրականացվող փորձերը:
Լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղություններն են՝
- Իշեմիկ կաթվածի զարգացման մեխանիզմների հետազոտություն (in vivo)
- Քաղցկեղի զարգացման մեխանիզմների հետազոտություն (in vivo)
- Ծանր մետաղների աղտոտման կենսաբժշկական ասպեկտներ
- Գերկարճ ճառագայթման կենսաբժշկական ազդեցություններ
- Ռադիոպաշտպանիչ, հակաուռուցքային և հակատարիքային նյութերի որոնում
Նոր լաբորատորիայի բացումը կնպաստի գիտական հանրության համար մեծ կարևորություն ունեցող կենսաբժշկական հետազոտությունների զարգացմանը: