Հունիս 3, 2020
Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը Մարգարիտ Ասատրյանին շնորհել է 2020 թ.-ի բակալավրիատի լավագույն ուսանողուհու կոչումը: Նրա ավարտական աշխատանքը նվիրված է պլազմայում էլեկտրոնային փնջի էներգետիկ մոդուլյացիային և միկրոթանձրուկավորմանը: Արդյունքում ուսումնասիրվել են ալիքատարում և ազատ տարածության մեջ փնջի և պլազմայի փոխազդեցությունը և դրա հետևանքով առաջացած ալիքների գեներացումն ու արագացումը, պլազմայի մեջ փնջի էներգիայի մոդուլյացիան և հնարավոր միկրոթանձրուկավորումը՝ բալիստիկ մեթոդի կիրառմամբ: Աշխատանքն իրականացվել է «ՔԵՆԴԼ» ինստիտուտում՝ պրոֆ. Վ. Ցականովի անմիջական ղեկավարությամբ: Ստացված արդյունքները տպագրվելու են գրախոսվող ամսագրերից մեկում: