Հունիս 5, 2020
Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը Մաքսիմ Սարգսյանին շնորհել է 2020 թ.-ի մագիստրատուրայի լավագույն ուսանողի կոչումը: Նրա մագիստրոսական թեզը նվիրված է հեղուկ բյուրեղային էլաստոմերների մեխանիկական և օպտիկական հատկությունների հետազոտմանը: Աշխատանքն իրականացվել է պրոֆ. Ռ. Հակոբյանի անմիջական ղեկավարությամբ: Մ. Սարգսյանը 2018թ.-ից համատեղությամբ աշխատում է նաև «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում՝ որպես «Լազերներ և օպտիկա» խմբի ավագ լաբորանտ: Վերջինս զբաղվում է ԴԵԼՏԱ լաբորատորիայի միկրոմշակման կայանում իրականացվող գերկարճ լազերային իմպուլսների կիրառմամբ ապակու մոդիֆիկացման և նրա ներսում փուլային կառուցվածքների պատրաստման ուսումնասիրությամբ: