Փետրվար 6, 2014
2013թ.-ի դեկտեմբերի 20-ին առաջին էլեկտրոնային փունջը ստանալուց հետո 2014թ.-ի փետրվարի 5-6-ը հանդիպում էր կազմակերպվել, որպեսզի քննարկվեր «ԱՐԵԱԼ» արագացուցչի աշխատանքը: Հանդիպման օրակարգը ներառում էր ԳԲՀ, լազերի, վակուումի, մագնիսի, ժամանակային կարգավորման և սառեցման համակարգերի, ինչպես նաև ճառագայթային անվտանգության, դիագնոստիկայի և վերահսկման մասին ընդհանրացումներ: Առաջընթաց էր գրանցվել համակարգի գրեթե բոլոր ստորաբաժանումներում: Նախագծի ղեկավար դոկտոր Բ. Գրիգորյանը ամփոփեց հանդիպումը և ներկայացրեց հաջորդ հերթափոխի ընթացքում կատարվելիք փնջային պարամետրերի չափման ժամանակացույցը: