Նոյեմբեր 14, 2014
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում տեղի է ունեցել առաջին հանդիպումը ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության (պրոֆ. Ռ. Հարությունյան) ու մոլեկուլային ֆիզիկայի (պրոֆ. Ե. Դալյան) ամբիոնների գիտնականների հետ: Սկսած 2014թ.-ի դեկտեմբերից նրանք կսկսեն իրականացնել երկարաժամկետ մի փորձարարական ծրագիր՝ օգտագործելով «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի էլեկտրոնային և «ԴԵԼՏԱ» լաբորատորիաների սարքավորումների ֆոտոն փնջերը: Քննարկվել են փորձարարական միջոցների հիմնական մոտեցումները, և շրջայց է կատարվել դեպի ինստիտուտի հիմնական փորձարարական լաբորատորիաներ: