Նոյեմբեր 7, 2012
2012թ.-ի նոյեմբերի 5-7-ը Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի քննարկման նկատառումներով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի կողմից գլխավորած հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը այցելեց Չինաստանի գիտությունների ակադեմիայի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտ: Այցի նպատակներից էր ծանոթացում Շանհայ սինքրոտրոնային ճառագայթման, ազատ էլեկտրոնային լազերային համակարգերին և գերհաղորդականությամբ բարձր հաճախությամբ խցիկների լաբորատորիային: Նոյեմբերի 7-ին Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտը ընդունեց հայաստանյան պատվիրակությանը: Ներկայացվեցին «ՔԵՆԴԼ» նախագծի (տնօրեն՝ դոկտ. Վասիլի Ցականով) և Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի (տնօրեն՝ պրոֆ. Ճենտան Ճաո) ներկայիս կարգավիճակը և առաջիկա հիմնահարցերը: Քննարկվեց «ՔԵՆԴԼ» նախագծի շրջանակներում Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի և գիտության պետական կոմիտեի միջև համագործակցությունը:
Երկու կողմերն էլ բարձր գնահատեցին Չինաստանի և Հայաստանի գիտնականների համագործակցության հնարավորությունը ժամանակակից լուսի աղբյուրների ստեղծման և հետագայում հիմնարար և կիրառական գիտությունների բնագավառներում դրանց կիրառման ուղղությամբ: Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտը իր հետաքրքրվածությունը և պատրաստակամությունն արտահայտեց աջակցելու «ՔԵՆԴԼ» նախագծի զարգացմանը թե՛ կառույցի ստեղծման, և թե՛ փորձարարական ծրագրի փուլերում:
Կողմերը համաձայնեցին համագործակցել՝ ծավալելով հետևյալ գործունեությունը.
- Փորձի և ռեսուրսների փոխանակում,
- Համատեղ հետազոտական ծրագրերի զարգացում,
- Երիտասարդ գիտնականների և ճարտարագետների պատրաստում,
- Համագործակցական գիտաժողովների կազմակերպում:
Շանհայ կիրառական ֆիզիկայի ինստիտուտի, ՀՀ գիտության պետական կոմիտեի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: