Դեկտեմբեր 8, 2019
Ս. թ. դեկտեմբերի 6-ին «ՔԵՆԴԼ» էին այցելել ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ուսանողներ և ասպիրանտներ: Հյուրերին ներկայացվեցին փորձարարական կենսաբանության լաբորատորիայի, ԴԵԼՏԱ լաբորատորիայի միկրոմշակման և երկֆոտոն մանրադիտակի կայանների, ինչպես նաև ԱՐԵԱԼ գծային արագացուցչի ընձեռած հետազոտական ժամանակակից հնարավորությունները: Այցի նպատակն էր «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հետ համագործակցության և փորձերի իրականացման հեռանկարների քննարկումը: