Հոկտեմբեր 8, 2014

Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում «Գերբարձր լուծողականությամբ ֆլուորեսցենտային մանրադիտակ»-ի համար

2014թ.-ին Նոբելյան մրցանակ է շնորհվել Էրիկ Բետցիգին, Շտեֆան Վ. Հելին և Վիլիամ Է. Մորներին «քիմիայի ոլորտում գերբարձր լուծողականությամբ ֆլուորեսցենտային մանրադիտակի զարգացման համար»: Շտեֆան Վ. Հելը (Գերմանիա) պարգևատրվել է ֆլուորեսցենտային և STED մանրադիտակների շուրջ կատարված աշխատանքի և զարգացման համար: Էրիկ Բետցիգը և Վիլիամ Է. Մորները (ԱՄՆ) պարգևատրվել են մոնոմոլեկուլային մանրադիտակի զարգացման համար:

candle-nobel-big3

Նոբելյան կոմիտեի մամլո հաղորդագրությունը հասանելի է հետևյալ հղմամբ`

http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2014/press.pdf

STED – մանրադիտակ. Օգտագործվում են 2 լազերային փնջեր, մեկը խթանում է ֆլուորեսցենտային մոլեկուլների լուսարձակումը, մյուսը չեզոքացնում է բոլոր ֆլուորեսցենտները, բացի նրանցից, որոնք գտնվում են նանոմետրային չափի ծավալից դուրս: Նմուշի նանոմետր առ նանոմետր սկանավորումը արտաբերում է մի պատկեր, որի լուծողականությունը ավելի լավն է, քան Abbe-ի թույլատրելի սահմանը:

Մոնոմոլեկուլային մանրադիտակ. Սույն մանրադիտակի մեթոդը հիմնվում է առանձին մոլեկուլների ֆլուորեսցենցիայի միացման և անջատման հավանականության վրա: Գիտնականները նկարում են միևնույն տարածքը մի քանի անգամ, յուրաքանչյուր անգամ թույլ տալով, որ շիկանան միայն մի քանի ցրված մոլեկուլներ: Այս նկարների վերադրումը արտաբերում է նանոմակարդակի վրա լուծված թանձր սուպեր-պատկեր:

candle-nobel-big1 candle-nobel-big2

«Sutter Instruments» ընկերության երկֆոտոն ֆլուորեսցենտային մանրադիտակը, որը պայմանավորված է գերարագ պինդ մարմնի ինֆրակարմիր լազերով, վերջերս հաջողությամբ տեղադրվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ «ԴԵԼՏԱ» բժշկակենսաբանական լաբորատորիայում:

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի թիմը շնորհավորում է Նոբելյան մրցանակակիրներին այս մեծ ձեռքբերման կապակցությամբ, ինչը նանոչափային մակարդակում հեռանկարներ է բացում կենսաբանության, բժշկության, քիմիայի, նյութագիտության և շրջակա միջավայրի գիտությունների շրջանակում:

IF IF

candle-nobel-big6

 

«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կենսաբանական նմուշի առաջին ֆլուորեսցենտային պատկերը: