Մարտ 15, 2021
Դիմումների ընդունման վերջնաժամկետը լրացել է
«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար
Տնօրենի թեկնածուի նկատմամբ առաջադրվող պահանջները`
- Մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
- Բնական կամ տեխնիկական գիտությունների բնագավառում առնվազն թեկնածուի գիտական աստիճան,
- Բնագիտական կամ տեխնիկական գիտությունների բնագավառում՝ արագացուցչային ֆիզիկայի կամ արագացուցչի կիրառմամբ փորձարարական հետազոտությունների բնագավառներում, ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ,
- Բնագիտական կամ տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական ստորաբաժանման ղեկավարման առնվազն 5 տարվա փորձ,
- Բնագիտական կամ տեխնիկական գիտությունների բնագավառում ժամանակակից գիտական ենթակառուցվածքի նախագծի հաջող մշակում, ստեղծում և ղեկավարում,
- Արտասահմանյան գիտահետազոտական հաստատություններում գործնական կապերի առկայություն և համատեղ գիտական աշխատանքների կատարման փորձ:
Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- Դիմում (լրացվում է տեղում)
- Երկու լուսանկար (3×4 չափի)
- Անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոց. քարտ) պատճեններ
- Ինքնակենսագրություն (ռեզյումե)
- Գիտական աշխատանքների ցանկ
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, գիտական աստիճանը, գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ
- Հիմնադրամի՝ առաջիկա 5 տարիների համար պլանավորվող գիտական գործունեության և զարգացման նախագիծ
Մրցույթին դիմելու ընթացակարգը՝
Հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (համարակալված և յուրաքանչյուր էջի ետնամասում ստորագրված) առձեռն ներկայացվում է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների» ինստիտուտ (hասցե՝ Հր. Աճառյան 31, ք. Երևան, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-17:00):
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 14.04.2021թ.
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների» ինստիտուտ կամ զանգահարել +374–(10)-612558, +374–(10)-629806 հեռախոսահամարներով: