Հոկտեմբեր 31, 2014
Հոկտեմբեր ամսվա վերջին տասնօրյակը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում հայտարարված էր բաց դռների օր, և Հայաստանի համալսարանականները կարող էին այցելել ու ծանոթանալ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ սարքավորումներին: Սույն ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի, ՀՊՃՀ և ԵՊՀ ուսանողները շրջայց կատարեցին և ծանոթացան «ԱՐԵԱԼ» լազերային թնդանոթով գծային արագացուցչին և «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակի և միկրոմշակման փորձարարական կայաններին: Ուսանողներին ներկայացվեցին նաև «ՔԵՆԴԼ» ՍՀԻ երկարաժամկետ և կարճաժամկետ փորձարարական ծրագրերը և նոր սարքավորումները:
Հոկտեմբերի վերջին տասնօրյակը հայտարարված է ամենամյա բաց դռների օր: