Սեպտեմբեր 19, 2023
Ս.թ. սեպտեմբերի 16-24-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում անցկացվելու է «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթաց», որը կազմակերպվել է ԴԵԶԻ (DESY) գիտահետազոտական ինստիտուտի, Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Նոր գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով […]
Սեպտեմբեր 19, 2023
Ս.թ. սեպտեմբերի 7-17-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն հյուրընկալել էր Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի աշխատակիցներ Օլեգ Բելովին և Քսենյա Բելոկոպիտովային: Այցի ընթացքում ինստիտուտում իրականացվեցին համատեղ գիտափորձեր, ձեռք բերվեց ԱՐԵԱԼ արագացուցչի կիրառմամբ համատեղ գիտափորձերի իրականացման, ինչպես նաև համապարփակ համագործակցության պայմանագրի […]
Սեպտեմբեր 13, 2023
ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն, մասնակցելով ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթ»-ին, ձեռք է բերել բազմահաճախականային ղեկավարող գեներատոր LAURIN (INWAVE) 3000: Գեներատորն ապահովում է արագացուցչի ենթահամակարգերին և հարակից փորձարարական կայաններին […]
Օգոստոս 30, 2023
Ս.թ. օգոստոսի 15-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած ՌԴ Ա. Ի. Բուռնազյանի անվ. դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի աշխատակիցներին: Այցի նպատակը երկկողմ համաձայնագրի կնքումն էր; Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կողմերի միջև համագործակցության համար […]
Հուլիս 17, 2023
Պրոֆեսոր Էդուարդ Լազիևը Հայաստանում արագացուցչային ֆիզիկայի հիմնադիրներից է։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա կանգնած է եղել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում ARUS Հայկական սինքրոտրոնի և LUE-75 էլեկտրոնային գծային արագացուցչի նախագծման և կառուցման ակունքներում: Պրոֆեսոր Լազիևը երկար տարիներ […]
Հուլիս 12, 2023
Նոր MultiRAD 350 սարքավորման կիրառմամբ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում իրականացվել է քաղցկեղով վարակված մարդու թոքի բջիջների (A549) փորձնական ռենտգենյան ճառագայթահարում՝ 2 և 8 Գրեյ դոզաների համար ճառագայթման տարբեր հզորություններով: Փորձի նպատակն էր գտնել ճառագայթահարման օպտիմալ պարամետրերը, պարզել […]
Հուլիս 3, 2023
Գիտության Կոմիտեի՝ «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման» 2021թ.-ի վերջին հաստատված մրցույթային ծրագրով «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն ձեռք է բերել ամերիկյան «PRECISION» ընկերության ռենտգենյան ճառագայթահարման «MultiRAD 350» գիտական սարքավորումը: Իր բազմաֆունկցիոնալության, աշխատանքային պարամետրերի լայն տիրույթի և […]
Հունիս 15, 2023
Հունիսի 9-ին, ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերերար և բարեգործ Ժիրայր Հովնանյանի (9 հունիսի 1927 – 14 օգոստոս 2007) ծննդյան օրն է: Ժիրայր Հովնանյանի հիշատակին նվիրված, ինչպես նաև UNESCO-ի կողմից իրականացվող՝ ամենամյա «Լույսի Միջազգային […]
Մարտ 30, 2023
Սույն թվականի մարտի 27-ին և 29-ին, «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ աշխատանքային ժողով, որտեղ երիտասարդ գիտաշխատողները և ուսանողները զեկուցեցին իրենց կատարած ընթացիկ աշխատանքների մասին: Այսպիսի աշխատանքային ժողովները շարունակական բնույթ են կրում և նպատակ ունեն […]
Փետրվար 16, 2023
ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի, ՌԴ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի, Միջուկային ֆիզիկայի Իտալիայի ազգային ինստիտուտի «Ֆրասկատիի ազգային լաբորատորիաներ» և Ռոյալ Հոլոուեյ Լոնդոնի համալսարանի գիտաշխատողների հետ համատեղ՝ ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա հաջողությամբ գրանցել են […]
Հունվար 30, 2023
«Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման » 2021 թվականի ԳՊԿ-ի դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն ձեռք է բերել բարձր արդյունավետության դասի, IBA ընկերության արտադրության DOSE-1 դոզաչափ: DOSE-1-ը շարժական, միաուղի, բարձր ճշգրտության դասի, կլանված դոզայի չափման համար […]
Հունվար 13, 2023
Ամբողջական հոդվածը կարելի կարդալ հետևելով հղմանը: Հոդվածը ռուսերեն լեզվով է: https://golosarmenii.am/article/167535/kendl-formiruetsya-soobshhestvo-polzovatelej#
Դեկտեմբեր 7, 2022
ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի և ՌԴ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի գիտաշխատողների հետ համատեղ իրակացվեցին մի շարք գիտափորձեր՝ նվիրված ԱՐԵԱԼ գծային արագացուցիչի սուբպիկովայրկյանային էլեկտրոնային փնջերի օգտագործմամբ գեներացված կոհերենտ անցումային ճառագայթման (ԿԱՃ) և կոհորենտ […]
Դեկտեմբեր 2, 2022
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում կազմակերպվել է համատեղ սեմինար՝ թեկնածուական ատենախոսության ներկայացման նպատակով: Բանախոս՝ Լուսինե Ասլյան Թեմա՝ Մասնիկների ռեզոնանսային փոխազդեցությունը բարդ կառուցվածքի ալիքատարերի հետ
Նոյեմբեր 18, 2022
ՔԵՆԴԼ ՍՀԻ առաջատար գիտաշխատող, փորձարարական կենսաբանության լաբորատորիայի վարիչ՝ Գոհար Ցականովան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի հայտարարած երիտասարդ գիտնականների համար «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթում՝ “Կյանքի մասին գիտություններ” անվանակարգում […]
Նոյեմբեր 11, 2022
Նոյեմբերի 1-4-ը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում անցկացված «Գիտություն առանց սահմանների» խորագրով համաժողովին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի փորձարարական կենսաբանության լաբորատորիայի աշխատակից Միքայել Կարապետյանը, հանդես գալով «ПРЕДСКАЗАНИЕ ПОЛНОЙ СТРУКТУРЫ БЕЛКА МАННОЗ-СВЯЗЫВАЮЩЕГО ЛЕКТИНА СИСТЕМЫ КОМПЛЕМЕНТА»* զեկույցով, զբաղեցրել է առաջին պատվավոր […]
Հոկտեմբեր 4, 2022
Մեկշաբաթյա դասընթացի ընթացքում՝ Համբուրգի համալսարանի տասնչորս և Երևանի պետական համալսարանի ութ ուսանող գերմանացի ու հայ դասախոսների ղեկավարությամբ կկատարեն արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի լայն շրջանակի գործնական աշխատանքներ` ԱՐԵԱԼ (AREAL) արագացուցչի վրա («ՔԵՆԴԼ» ՍՀԻ): Բացի ձեռք բերված […]
Սեպտեմբեր 2, 2022
Այսօր`սեպտեմբերի 2-ին, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի համահիմնադիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Մկրտիչի Ցականովի ծննդյան օրն է: Նա կդառնար 63 տարեկան: Անգնահատելի է Վ. Ցականովի ավանդը «Քենդլ» ինստիտուտի ստեղծման, զարգացման և կայացման գործում: Նրա ջանքերի […]
Օգոստոս 15, 2022
Օգոստոսի 3-19-ը ռուս և հայ ավագ դպրոցների աշակերտների համար Երևանում անցկացվող՝ <<Տրաեկտորիա>> Աստղաֆիզիկայի դպրոցի մասնակիցներն այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ։ Շրջայցի ընթքացքում մասնակիցներին ներկայացվեց ինստիտուտի պատմությունը, մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության և […]
Հուլիս 13, 2022
Սույն թվականի հուլիսի 4-ից-8-ը՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում անցկացվեց ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի և ԴԵԶԻ արագացուցչային կենտրոնի կողմից կազմակերպած «Գերարագ փնջեր և կիրառություններ» (UBA-22) խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին Գերմանիայից, Իտալիայից ժամանած, ինչպես նաև տեղի գիտակրթական ինստիտուտների գիտնականներ: […]
Հուլիս 12, 2022
STARMUS միջազգային փառատոնը կապված է Ստիվեն Հոկինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն 2011 թվականից անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում նաև Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, […]
Հունիս 23, 2022
Սույն թվականի հունիսի 23-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈԿ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Ասպիրանտ՝ Բագրատ Սարգսյան (ֆիզ.-մաթ. գիտություններ) Թեմա՝ «ԱԶԱՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԼԱԶԵՐԻ ՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ ԱԼԻՔԱՏԱՐՈՒՄ» Գիտական ղեկավար` ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Մ. Իվանյան […]
Հունիս 14, 2022
Հունիսի 9-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում անցակացվեց Լույսի միջազգային օրվա շրջանակներում «Տե՛ս Լույսը» խորագիրը կրող միջոցառում, որն ավանդաբար նվիրվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ՝ Ժիրայր Հովնանյանի ծննդյան օրվան (1927–2007թթ.): Ավելի քան 100 դպրոցականներ Երևանի թիվ […]
Հունիս 7, 2022
Հունիսի 2-ին, ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրեցին հիմնադրամի՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող ասպիրանտների աջակցության, հետազոտական աշխատանքների ֆինանսավորման, գիտական ինկուբացիայի և հրավիրյալ հետազոտողների ծրագրերը: