Ապրիլ 15, 2022

Մանրադիտարկման պատկերների մշակման և վերլուծության գործնական դասընթաց

Ապրիլի 13-ից-14-ը «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում անցկացվեց գործնական դասընթաց՝ «Մանրադիտարկման պատկերների մշակում և վերլուծություն» խորագրով: Դասընթացին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի, Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ուսանողները և աշխատակիցները: […]

Ապրիլ 14, 2022

<<Տես Լույսը>> Ֆոտոմրցույթ

«ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված Լույսի Օրը միջոցառման շրջանակներում հայտարարում է <<Տես Լույսը>> (See the Light) խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին հրավիրվում են մասնակցելու բոլոր նրանք, ովքեր 12 տարեկանից բարձր են: Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝ […]

Ապրիլ 14, 2022

Այսօր մեր լեգանդար հայի, մեծագույն գիտնականի՝ Յուրի Օգաննիսյանի ծննդյան օրն է

Մեծ է նրա ավանդը համաշխարհային գիտության մեջ: 2016 թվականի նոյեմբերի 28-ին, 5-ամսյա հանրային քննարկումներից հետո, Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) հաստատել է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրած 4 տարրերի անվանումները՝ 113՝ Nihonium (Nh), 115՝ […]

Փետրվար 8, 2022

«Մեկ տարի առանց Վասիլի Ցականովի»

2021 թ․ հունվարի 11-ին, 61 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ համահիմնադիր և տնօրեն, պրոֆ․ Վասիլի Ցականովը։ Վասիլի Ցականովն իր գիտական գործունեությունը սկսել է 1981թ.-ին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում` Ռոստովի Պետական Համալսարանն ավարտելուց հետո: Վ․ […]

Նոյեմբեր 29, 2021

«Եվրոպական սինքրոտրոնային լույսի աղբյուր» աշխատաժողով 2021

Սույն թվականի նոյեմբերի 24-25, ՔՈՎԻԴ-19 համաճարակի սահմանափակումներով պայմանավորված, European Synchrotron Radiation Facility-ն 29-րդ «Եվրոպական սինքրոտրոնային լույսի աղբյուր» աշխատաժողովը կազմակերպել էր առցանց: Այս ամենամյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են սինքրոտրոնային լույսի աղբյուրների նախագծման, կառուցման, գործարկման, բարելավման և […]

Նոյեմբեր 14, 2021

ՔԵՆԴԼ-ի երիտասարդ գիտնականներ

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի երիտասարդ գիտնականների մասնակցությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, որի արդյունքում երիտասարդները  խոսեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների և ձեռքբերումների մասին։ Երիտասարդները ՔԵՆԴԼ-ի հետևյալ խմբերից և լաբորատորիաներից են. Ինժեներության և տեխնոլոգիայի ստորաբաժանում ԳԲՀ լաբորատորիա Ֆոտոնային փնջերի և […]

Նոյեմբեր 8, 2021

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն այցելեց «ՔԵՆԴԼ»

Սույն թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) պատվիրակությունը՝ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի գլխավորությամբ, պաշտոնական այց ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Պատվիրակության կազմում էին նաև ՌԳԱ փոխնախագահ, ակադեմիկոս Նիկոլայ Մակարովը, ՌԳԱ նախագահի տեղակալ, ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը, ՌԳԱ […]

Հոկտեմբեր 10, 2021

Ռադիոհաճախություններով /ՌՀ/ ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչի փորձարկումը ԱՐԵԱԼ-ի ՌՀ-ով համաժամանակացված լազերի օգնությամբ

Ներկայումս աշխարհում գոյություն ունի միայնակ ֆոտոններ գրանցելու երկու տեխնոլոգիա՝ Ստրիկ Խցիկներ /ՍԽ/ և Ֆոտոէլեկտրոնային Բազմապատկիչներ /ՖԷԲ/։ ՍԽ-ների ցածր արագագործության և բարդ կառուցվածքի պատճառով՝ միայնակ ֆոտոնների վրա հիմնված գիտափորձերում հիմնականում կիրառվում են ՖԷԲ-երը, չնայած որ շուկայում գոյություն […]

Սեպտեմբեր 27, 2021

5-րդ “European Advanced Accelerator Concepts” աշխատաժողով

2018 թ․ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ պաշտոնապես դարձել է “European Network for Novel Accelerators EuroNNAc” անդամ՝ ALEGRO 2018 աշխատաժողովի ընթացքում, որն անց էր կացվել Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա)։ Այս տարի 5-րդ “European Advanced Accelerator Concepts” աշխատաժողովը տեղի ունեցավ […]

Սեպտեմբեր 1, 2021

“Frontiers in Optics & Photonics” դպրոցի մասնակիցների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Այսօր՝ գիտելիքի և դպրության օրը, «ՔԵՆԴԼ» ինստիտուտն իր դռներն էր բացել 6-րդ միջազգային “Frontiers in Optics & Photonics” (FOP-2021) դպրոցի մասնակիցների առջև։ Օպտիկայի տարբեր ճյուղերում աշխատող փորձառու և երիտասարդ գիտնականներին համախմբող միջազգային դպրոցը, որը նվիրված […]

Հուլիս 18, 2021

Երկֆոտոն մանրադիտակի կիրառությունը մարդու կենդանի էրիթրոցիտներում օքսիդատիվ սթրեսի քանակական և որակական ուսումնասիրությունների համար

Կ. գ. թ. Գոհար Ցականովայի կողմից ղեկավարվող գիտական խումբը Հայաստանի կենսաբանական հանդես, ամսագրում հրատարակել է մարդու կենդանի բջիջներում օքսիդատիվ սթրեսի ուսումնասիրության մեջ երկֆոտոնային մանրադիտարկման կիրառության արդյունքները (Tsakanova et al., “Qualitative and Quantitative Assessment of Oxidative […]

Հունիս 18, 2021

Նոր ֆլուորեսցենտային մանրադիտակի տեղադրումը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

«ՔԵՆԴԼ» ինստիտուտում տեղադրվել և ամբողջական շահագործման է հանձնվել ZEISS ընկերության Axio Observer Research Inverted մանրադիտակը: Ֆլուորեսցենտային մանրադիտակի տեղադրումն իրականացվել է Carl Zeiss ընկերության մասնագետի կողմից, ով վերապատրաստման դասընթաց է անցկացրել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի անձնակազմի համար: Մանրադիտակը […]

Հունիս 10, 2021

Լույսի միջազգային օրը «ՔԵՆԴԼ»-ում

Սույն թվականի հունիսի 9-ին «ՔԵՆԴԼ» թիմը կազմակերպել էր ամենամյա “Illumination of the Unknown” խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին (1927–2007թթ.): Լույսի միջազգային օրը միտված […]

Մայիս 28, 2021

ՔԵՆԴԼ-ը վերաբացում է իր դռները

Երկարատև սահմանափակումներից հետո «ՔԵՆԴԼ» ինստիտուտը նորից վերաբացում է իր դռները գիտական և կրթական այցերի համար: Այս անգամ շրջայց էր կազմակերպվել Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի սաների համար: Աշակերտներն այցելեցին մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր […]

Մայիս 17, 2021

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրենի նշանակում

Սույն թվականի մայիսի 12-ին տեղի ունեցավ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ինստիտուտի տնօրենի ընտրության և նշանակման հարցն էր: Տնօրենի թափուր պաշտոնի համար նախապես հայտարարված մրցույթին դիմել էր «ՔԵՆԴԼ» ինստիտուտի արագացուցչային գծով փոխտնօրեն ֆ.մ.գ.թ. […]

Ապրիլ 28, 2021

Աշխատաժողով ՔԵՆԴԼ-ում

«ՔԵՆԴԼ» ինստիտուտում կազմակերպված աշխատաժողովի ընթացքում երիտասարդ գիտնականների կողմից ներկայացվել և քննարկվել են հետևյալ գիտական խմբերի և լաբորատորիաների ընթացիկ գործունեությունն ու ծրագրերը՝ Ինժեներության և տեխնոլոգիայի ստորաբաժանում՝ Վակուումի լաբորատորիա Վակուումային եռակցման և զոդման լաբորատորիա ԳԲՀ լաբորատորիա Ֆոտոնային […]

Ապրիլ 13, 2021

PULVERISETTE 6 մոլորակային աղացը ՔԵՆԴԼ-ում

FRITSCH ընկերությունից ձեռք է բերվել նոր ժամանակակից PULVERISETTE 6 մոլորակային աղացը: Աղացի փորձարարական հնարավորությունները առավելապես կիրառվելու են նյութագիտության, միկրո/նանո գիտություններում և այլ գիտական ուղղություններում, միևնույն ժամանակ կընդլայնվեն «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ժամանակակից նյութերի և միկրոսարքերի լաբորատորիայի հետազոտական […]

Ապրիլ 9, 2021

Կյանքից հեռացավ «Հրայր և Աննա Հովնանյան» Հիմնադրամի ղեկավար Հրայր Հովնանյանը

Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է «Հրայր և Աննա Հովնանյան» Հիմնադրամի ղեկավար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «ՔԵՆԴԼ» ինստիտուտի մեծ ընկեր Հրայր Հովնանյանը: Հրայր Հովնանյանը նշանավոր բարերար էր, ով բարեգործական լայն գործունեություն էր […]

Մարտ 15, 2021

Բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար

Դիմումների ընդունման վերջնաժամկետը լրացել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար   Տնօրենի թեկնածուի նկատմամբ առաջադրվող պահանջները` Մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Բնական կամ տեխնիկական գիտություն­ների բնագավառում […]

Մարտ 19, 2021

Նոր էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի տեղադրումը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

Zeiss ընկերության Evo 10 սկանավորող էլեկտրոնային մանրադիտակը հաջողությամբ տեղադրվել է «ՔԵՆԴԼ» ինստիտուտում և արդեն իսկ հանձնվել է լիարժեք շահագործման: ՔԵՆԴԼ թիմն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հրայր և Աննա Հովնանյան» Հիմնադրամին տրամադրված դրամաշնորհի համար, որը թույլ […]

Հունվար 23, 2021

Ցավակցական հեռագրեր

Հարգելի գործընկերներ, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ տնօրեն պրոֆ. Վասիլի Ցականովի՝ կյանքից անժամանակ հեռանալու օրվանից ի վեր «ՔԵՆԴԼ» ինստիտուտը և Վ. Ցականովի ընտանիքը բազմաթիվ ցավակցական հեռագրեր են ստացել: Ընկերները և գործընկերներն ափսոսանքի խոսքեր են ուղղել Հայաստանի և աշխարհի […]

Հունվար 12, 2021

Կյանքից հեռացավ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Ցականովը

Խորը վշտով հայտնում ենք, որ հունվարի 11-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Մկրտիչի Ցականովը: Վասիլի Ցականովն իր գիտական գործունեությունը սկսել է 1981թ.-ին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում` Ռոստովի […]

Դեկտեմբեր 18, 2020

Եվրոպական սինքրոտրոնային լույսի աղբյուր

Սույն թվականի դեկտեմբերի 16-17 European Synchrotron Radiation Facility (Գրենոբլ, Ֆրանսիա) կազմակերպել էր 28-րդ «Եվրոպական սինքրոտրոնային լույսի աղբյուր» առցանց աշխատաժողովը: Այս գիտաժողովը ամենամյա միջոցառում է, որը հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնագետներին տեղեկանալ ամբողջ Եվրոպայում գործող սարքերի գործարկման […]

Դեկտեմբեր 16, 2020

Քաղցկեղային բջիջների ուսումնասիրությունը գերկարճ էլեկտրոնային փնջերով

Չնայած COVID-19 համաճարակի բռնկմանը և համապատասխան սահմանափակումներին՝ ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացվող փորձարարական հետազոտությունները չէին ընդհատվել, և մի շարք միջազգային ծրագրերի շրջանակներում նոր գիտական ​​արդյունքներ են ստացվել: Ռուսաստանի գիտական հիմնադրամի կողմից հաստատում ստացած “Molecular and Cellular […]

Դեկտեմբեր 14, 2020

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Հրանտ Եիցյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է փորձարարական պինդ մարմնի ճառագայթային ֆիզիկայի բնագավառի ականավոր գիտնական, պրոֆ. Հրանտ Երիցյանը (27.03.1937թ. – 14.12.2020թ.): Նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են մի շարք հետազոտություններ՝ նվիրված կիսահաղորդիչների հատկություններին, լազերային բյուրեղներին, […]