Հոկտեմբեր 7, 2019

Հայ-գերմանական համատեղ ծրագիր 2019

Դեռևս 2018թ. նախաձեռնած «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթաց»-ն այսօր արդեն իսկ իրականություն է: Սույն թվականի սեպտեմբերի 29 – հոկտեմբերի 05 «ՔԵՆԴԼ» ինստիտուտում իր հաջող մեկնարկը ստացավ Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից մշակված, Գերմանիայի արտաքին գործերի […]

Սեպտեմբեր 13, 2019

Ճառագայթման ազդեցությունը կենսաֆիլմի ձևավորման վրա

Սննդի ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված սննդի ճառագայթումը՝ առևտրային սննդի մեջ որոշակի մանրէների առաջացման վերահսկման արդյունավետ մեթոդ է: Նմանատիպ ճառագայթումն ունի մի շարք առավելություններ՝ սննդային պաթոգենների արդյունավետ վերահսկողություն, մրգերի և բանջարեղենի հասունացման դանդաղեցում, դրանցում վնասատուների […]

Սեպտեմբեր 2, 2019

Վասիլի Ցականովը պարգևատրվել է Գիտության կոմիտեի Ոսկե մեդալով

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019թ. սեպտեմբերի 2-ի N 31-Ա/Ք հրամանով Վասիլի Մկրտիչի Ցականովին` արագացուցչային ֆիզիկայի արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումների ու ակնառու նվաճումների, միջազգային համագործակցության զարգացման, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան […]

Օգոստոս 28, 2019

Գերարագ պրոցեսների ուսումնասիրման ժամանակակից լազերային տեխնոլոգիաներ

«ԱՎԵՍՏԱ»-«ՔԵՆԴԼ» համատեղ իրականացվող ծրագրի՝ «ԱՐԵԱԼ» արագացուցչում գերարագ պրոցեսների ուսումնասիրության համար լազերային տեխնոլոգիաների մշակումը», շրջանակներում «ԱՎԵՍՏԱ» ռուսական ընկերությունը, որը առաջատար դիրք է գրավում այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են գերարագ լազերային համակարգերը, դիագնոստիկ համակարգերը և սպեկտրոսկոպիան, հաջողությամբ ավարտել […]

Հուլիս 31, 2019

Կենսաբժշկական հետազոտության նոր ծրագիր

Ռուսաստանի գիտական հիմնադրամը հաստատել է Ն. Ն. Սեմենովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (Մոսկվա, ՌԴ) պրոֆեսոր Ա. Ն. Օսիպովի գլխավորած գիտական խմբի կողմից ներկայացված “Molecular and Cellular Effects of Ultrashort Pulsed Radiation” նոր հետազոտական ծրագիրը: Ծրագիրն […]

Հուլիս 5, 2019

Նոր կրթական և վերապատրաստման կենտրոն «ՔԵՆԴԼ»-ում

Հետևելով 2018թ.-ի հուլիսի 18-ին Rohde & Schwarz International GmbH-ի (Գերմանիա) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև կնքված փոխըմբռնման հուշագրին, որին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ սույն թվականի հուլիսի 4-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտում կազմակերպված «Գերարագ փնջեր և կիրառություններ» […]

Հունիս 25, 2019

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Սույն թվականի հունիսի 25-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈԿ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Ասպիրանտ՝ Վահան Պետրոսյան (ֆիզ.-մաթ. գիտություններ) Թեմա՝ «Արագացուցիչների մեջ էլեկտրոնային փնջերի կոլիմացիոն և ճառագայթային էֆեկտների հետազոտություն» […]

Հունիս 11, 2019

Լույսի միջազգային օրը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի “International Day of Light 2019” միջազգային նախաձեռնության շրջանակներում, ընտրվելով որպես ազգային ներկայացուցիչ, «ՔԵՆԴԼ» ինստիտուտը սույն թվականի հունիսի 7-ին կազմակերպել էր “Illumination of the Unknown” խորագիրը կրող բաց դռների օր, որը նվիրված էր «ՔԵՆԴԼ» ՍՀԻ […]

Մայիս 30, 2019

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Սույն թվականի մայիսի 30-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈԿ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Ասպիրանտ՝ Սուքիասյան Մինաս (ֆիզ.-մաթ. գիտություններ) Թեմա՝ «Սոլիտոնային և նմանատիպ երևույթները գերկարճ լազերային իմպուլսների բնութագրման և […]

Մայիս 22, 2019

Հայ-ռուսական համալսարանի ուսանողների այցը

Սույն թվականի մայիսի 22-ին, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի մասին ավելի խորը գիտելիք ստանալու նպատակով, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ էին այցելել Հայ-ռուսական համալսարանի ուսանողները: Այցելուներին ներկայացվեցին ինստիտուտի հիմնական հետազոտական լաբորատորիաները, միկրոմշակման և մանրադիտակի փորձարարական կայանները, ԱՐԵԱԼ գծային արագացուցչի […]

Մայիս 20, 2019

ԵՄ փորձագետների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

“HORIZON 2020 Policy Support Facility” ծրագրի շրջանակներում և ՀՀ ԿԳՆ հրավերով՝ Հայաստան է այցելել ԵՄ հանձնաժողովի կողմից նշանակված փորձագետների խումբը, որը պետք է առաջարկություններ մշակի Հայաստանի գիտական ինստիտուտների և ԲՈՒՀ-երի համար՝ ուղղված վերջիններիս կողմից իրականացվող […]

Ապրիլ 24, 2019

ԱՐԵԱԼ արագացուցչի վրա էլեկտրոնային թանձրուկների ստացման նոր համակարգ

Արշամ Երեմյանի գլխավորած հետազոտական խումբը «ՔԵՆԴԼ» ինստիտուտում հաջողությամբ ավարտել է ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա միմյանցից պիկովայրկյաններով անջատված էլեկտրոնային թանձրուկների ստացման համար նախատեսված համակարգի ստեղծման և գործարկման աշխատանքները։ Նոր համակարգի հիմքում ընկած է ԱՐԵԱԼ արագացուցչի լազերի […]

Ապրիլ 15, 2019

Armenisch-Deutsche Korrespondenz 2019. «Հայ-Գերմանական դասընթաց»

Կլաուս Ֆլոթմանի («ԴԵՍԻ») և Վասիլի Ցականովի («ՔԵՆԴԼ») կողմից հեղինակած “Joint Learning at CANDLE” հոդվածը հրատարակվել է “Armenisch-Deutsche Korrespondenz” (ADK, 182) ամսագրում: Հոդվածում ներկայացված է պրոֆ. Յորգ Ռոսբախի (Համբուրգի համալսարան) նախաձեռնությունը՝ ուղղված Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացի […]

Ապրիլ 15, 2019

Երևանի թիվ 2 ավագ դպրոց

Սույն թվականի ապրիլի 12-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտ էին այցելել Երևանի թիվ 2 ավագ դպրոցի 20 աշակերտ, որոնց ներկայացվեցին ինստիտուտի փորձարարական լաբորատորիաների ընձեռած հնարավորությունները, գծային արագացուցիչների և լազերային/ԳԲՀ համակարգերի աշխատանքի հիմնական սկզբունքները:

Մարտ 25, 2019

Ուղեղում` կաթվածի ժամանակ առաջացող նոր բջիջների ակտիվացման սարքի նախագիծ

«Փորձարարական կենսաբանություն» լաբորատորիայի («ՔԵՆԴԼ» ՍՀԻ) կողմից իրականացվող հետազոտություններից մեկն ուղղված է պաթոլոգիական մեխանիզմների ուսումնասիրմանը, որոնք իշեմիկ կաթված ստացած ուղեղում քրոնիկ փոփոխություններ են հարուցում: Այս նպատակով գործածվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի երկֆոտոն մանրադիտակի կայանը: Վերջինս հետազոտողներին լայն […]

Փետրվար 8, 2019

Դիէլեկտրիկ ալիքատարներում էլեկտրոնների թանձրուկավորումը

Գերմանիայի DESY ազգային գիտական կենտրոնի PITZ (Photo Injector Test facility in Zeuthen) արագացուցչի վրա փորձնականորեն ցուցադրվել է գերկարճ թանձրուկների շարքի գեներացման նոր մոտեցումը: Ստացված արդյունքները ներկայացվել են Ֆ. Լեմերիի և այլոց հեղինակած “Passive Ballistic Microbunching of Nonultrarelativistic Electron […]

Փետրվար 1, 2019

Լույսի միջազգային օրը «ՔԵՆԴԼ»-ում

«ՔԵՆԴԼ» թիմը ուրախ է տեղեկացնել, որ յուրաքանչյուր տարվա հունիս ամսին կազմակերպվելու է “Illumination of the Unknown” խորագիրը կրող բաց դռների օր, որը նվիրված է լինելու «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի […]

Հունվար 25, 2019

Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության այցը

Հունվարի 25-26, Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակությունը, խորհրդի նախագահ պրոֆ. Մասիմո Ինգուշոյի ղեկավարությամբ, պաշտոնական այցով Հայաստանում էր՝ քննարկելու գիտական նախագծերի շուրջ հետագա համագործակցության հնարավորությունները: Հունվարի 25-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ էին հյուրընկալվել հետազոտական խորհրդի պատվիրակությունը, Հայաստանում […]

Հունվար 24, 2019

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Սույն թվականի հունվարի 24-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈԿ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Ասպիրանտ՝ Լազարևա Էլեոնորա (տեխնիկական գիտություններ) Թեմա՝ «Տարբեր փնջերի հետազոտման համար նախատեսվող տատանվող լարով մոնիտորների […]

Դեկտեմբեր 27, 2018

Նոր տարին «ՔԵՆԴԼ»-ում

Դեկտեմբեր 20, 2018

Հուշամեդալի շնորհում

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) 75-ամյակի առթիվ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի առաջատար գիտնական պրոֆ. Է. Լազիևին շնորհվեց հուշամեդալ՝ ի պատիվ ԵրՖԻ կայացման և զարգացման գործում նրա ունեցած հսկայական […]

Դեկտեմբեր 6, 2018

Հայ-գերմանական համագործակցություն

Սույն թվականի դեկտեմբերի 3-5-ը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում կայացավ Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից կազմակերպված աշխատաժողով՝ նվիրված «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացի» մշակմանը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից «Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության […]

Նոյեմբեր 13, 2018

Դիլիջանի միջազգային դպրոցի այցը «ՔԵՆԴԼ»

Սույն թվականի նոյեմբերի 13-ին Դիլիջանի միջազգային դպրոցի ավելի քան 30 սան այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: UWC-ն (United World Colleges, Միացյալ համաշխարհային քոլեջներ) գլոբալ կրթական շարժում է, որը կրթությունը վերածում է մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող ուժի՝ […]

Հոկտեմբեր 19, 2018

«Հայ ասպետ» հիմնադրամի սաները այցելեցին «ՔԵՆԴԼ»

«Հայ ասպետ» հիմնադրամի 8-րդ դասարանի աշակերտները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, որտեղ ծանոթացան ինստիտուտի սարքավորումներին և արագացուցիչների աշխատանքի հիմնական սկզբունքներին: Մեր հյուրերին ներկայացրին այն բոլոր հնարավորությունները, որոնք «ՔԵՆԴԼ» ինստիտուտը ընձեռում է հայ և միջազգային երկրներից ժամանող գիտնականներին: […]

Սեպտեմբեր 10, 2018

ՀՀ ԿԳ նախարարի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը այցելեցին «ՔԵՆԴԼ» ինստիտուտ: Հյուրերը ծանոթացան ինստիտուտի պատմությանը, ներկայումս ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացվող […]