Մայիս 30, 2019
Սույն թվականի մայիսի 30-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈԿ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ:
Ասպիրանտ՝ Սուքիասյան Մինաս (ֆիզ.-մաթ. գիտություններ)
Թեմա՝ «Սոլիտոնային և նմանատիպ երևույթները գերկարճ լազերային իմպուլսների բնութագրման և սպեկտրալ ինքնասեղմման համար»
Գիտական ղեկավար` ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆ. Լ. Մուրադյան
Աշխատանքը նվիրված է լազերային ֆիզիկայում և արագացուցչային տեխնիկայում գերարագ իմպուլսների բնութագրման մեթոդների ուսումնասիրությանը: