Հունիս 25, 2019
Սույն թվականի հունիսի 25-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈԿ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ:
Ասպիրանտ՝ Վահան Պետրոսյան (ֆիզ.-մաթ. գիտություններ)
Թեմա՝ «Արագացուցիչների մեջ էլեկտրոնային փնջերի կոլիմացիոն և ճառագայթային էֆեկտների հետազոտություն»
Գիտական ղեկավար` ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Վ. Խաչատրյան
Աշխատանքը նվիրված է ժամանակակից արագացուցիչների մեջ էլեկտրոնային փնջերի կոլիմացիոն և ճառագայթային էֆեկտների հետազոտությանը: