Մայիս 29, 2017
Սույն թվականի մայիսի 25-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈՀ-ի «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» 021 մասնագիտական խորհրդում պաշտպանվել են երկու թեկնածուական ատենախոսություններ:
Սամվել Զաքարյան-«Էլեկտրամագնիսական ալիքները շերտավորված կառուցվածքներում և մասնիկների խմբավորում»
Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, գիտական ղեկավար՝ ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր Մ. Ի. Իվանյան
Վահե Դանիելյան-«Բարձր էֆեկտիվությամբ արագացնող կառուցվածքների ստացման տեխնոլոգիայի մշակումը»
Տեխնիկական գիտությունների թեկնածու, գիտական ղեկավար՝ տեխ. գիտ. դոկտոր Վ. Շ. Ավագյան
Երկու ատենախոսություններն էլ ներկայացնում են «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա ներկայումս և ապագայում իրականացվող աշխատանքները և արագացուցչային ֆիզիկայի ու տեխնոլոգիայի բնագավառներում նոր հնարավորություններ տալիս: