Մայիս 27, 2014
Մայիսի 27-ին Արմեն Գրիգորյանը Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում գործող 024 մասնագիտական խորհրդում պաշտպանեց իր գիտական ատենախոսությունը՝ «Դանդաղ տարածվող ալիքով միամոդային ռեզոնանսային արագացնող համակարգի ուսումնասիրություն» թեմայով: Ուսումնասիրությունը կատարվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ և ԵՊՀ-ում՝ Վ. Ցականովի անմիջական ղեկավարությամբ: Օգտագործելով նոր միամոդային համակարգ՝ «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա նախատեսվում է կատարել գիտափորձ՝ աշխատանքի արդյունքների տեսագործնական ապացուցման համար: