Ապրիլ 13, 2021

PULVERISETTE 6 մոլորակային աղացը ՔԵՆԴԼ-ում

FRITSCH ընկերությունից ձեռք է բերվել նոր ժամանակակից PULVERISETTE 6 մոլորակային աղացը: Աղացի փորձարարական հնարավորությունները առավելապես կիրառվելու են նյութագիտության, միկրո/նանո գիտություններում և այլ գիտական ուղղություններում, միևնույն ժամանակ կընդլայնվեն «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ժամանակակից նյութերի և միկրոսարքերի լաբորատորիայի հետազոտական հնարավորությունները:

Արագացուցչային կիրառությունների համար անհրաժեշտ հատկություններով խիտ կերամիկական կառուցվածքներ և սարքեր պատրաստելու համար պահանջվում է համասեռ փոշի ստանալ (մոտ 0,1-5 մկմ):

PULVERISETTE 6-ը բարձր արդյունավետությամբ աշխատող մոլորակային աղաց է՝ բարձր էներգիայի ազդեցությամբ, րոպեում մինչև 650 պտույտ արագությամբ, և հատկապես հեշտ է օգտագործման համար: Սա ապահովում է հղկման բարձր արդյունավետություն: Սարքը փոքր չափսեր ունի և նախատեսված է կոշտ, միջին կոշտության և փխրուն նյութերը չոր կամ խոնավ, օդում կամ իներտ միջավայրում մանրացնելու համար: Ավելին, աղացը լավագույն սարքն է մեխանիկական լեգիրացիա, էմուլսիաներ և մածուկներ խառնելու համար: