Մարտ 15, 2018
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, որտեղ նրանց ներկայացվեց ինստիտուտի մասնագետների կողմից մշակված գործնական դասընթացը՝ արագացուցչային ֆիզիկայի, տեխնիկայի և դրանց կիրառությունների վերաբերյալ:
Ուսանողները ծանոթացան ներկայումս «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող լաբորատորիաներին և գիտական սարքավորումներին, ինչպես նաև վերոնշյալ դասընթացի շրջանակներում ուսումնասիրվող թեմաներին՝
- Ներածություն արագացուցիչների վերաբերյալ
- Փնջերի ախտորոշում և կառավարում
- ԳԲՀ համակարգեր և չափումներ
- Մագնիսներ և չափումներ
- Վակուումային տեխնոլոգիա և փորձարարական ստենդեր
- Արագացուցչային ինժեներություն և տեխնոլոգիա
- Ռադիացիոն անվտանգություն և դոզիմետրիա
- Լազերներ և օպտիկական համակարգեր
- Փնջի ստացում և փորձարկումներ
- Լազերային միկրոմշակում
- Լազերային ֆլուորեսցենտային մանրազննում