Դեկտեմբեր 14, 2020
Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է փորձարարական պինդ մարմնի ճառագայթային ֆիզիկայի բնագավառի ականավոր գիտնական, պրոֆ. Հրանտ Երիցյանը (27.03.1937թ. – 14.12.2020թ.): Նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են մի շարք հետազոտություններ՝ նվիրված կիսահաղորդիչների հատկություններին, լազերային բյուրեղներին, կիսահաղորդչային-մեկուսիչ միացություններին, բարձրջերմաստիճանային գերհաղորդիչներին, ինչպես նաև Հայաստանի բնական ցեոլիտի և բազալտի էլեկտրաֆիզիկական և օպտիկական հատկություններին: Նա ղեկավարել է պինդ մարմնի ֆիզիկային նվիրված ավելի քան 15 գիտական աշխատանքներ, համահեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են մի շարք միջազգային ամսագրերում:
Վերջին տարիներին Հրանտ Երիցյանը ղեկավարել է մի շարք խոստումնալից փորձարարական հետազոտություններ, որոնք ուղղված էին կիսահաղորդիչների հատկությունների վրա գերկարճ էլեկտրոնային փնջերի ճառագայթման թողած ազդեցությանը: Այս հետազոտությունների արդյունքները տպագրվել են մի շարք միջազգային գրախոսվող ամսագրերում (Journal of Electronic Materials, Radiation Physics and Chemistry, International Journal of Modern Physics):
Մինչև կյանքի վերջին օրերը պրոֆեսոր Երիցյանը շարունակել է իր ակտիվ գործունեությունը՝ սկիզբ դնելով մեկ այլ հետազոտության, որը նվիրված է տիեզերական պայմաններում արագացուցիչների մեջ ժամանակակից նյութերի ուսումնասիրությանը, աշխատանքը ընդունվել է տպագրության
Acta Astronautica ամսագրում:
Պրոֆեսոր Հ. Երիցյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի հուշերում: