Հոկտեմբեր 20, 2016
Տիեզերական ճառագայթային կենսաբանության որոշակի խնդիրների ուսումնասիրման համար օգտագործվող «ԱՐԵԱԼ»-ի գերարագ էլեկտրոնային և 18 ՄէՎ էներգիայով պրոտոնային փնջերի կիրառական ներուժը ներկայացված է Գ. Խաչատրյանի և այլոց, “The Modeling of Certain Problems of Space Biology in Earth Conditions” հոդվածում, որը տպագրվել է Հայաստանի կենսաբանական հանդեսում, 2 (68), էջ. 21-29, 2016 (http://biology.asj-oa.am/11275): Հոդվածում քննարկվում են ցածր ջերմաստիճանային և գերբարձ վակուումային պայմաններում արագացուցիչներում ճառագայթային փորձերի իրականացման կենսաբանական ասպեկտները: Այն հող է նախապատրաստում խիստ պայմաններում միկրոկենսաբանական օբյեկտների վրա ճառագայթման տարբեր աղբյուրների ազդեցությունների ուսումնասիրման երկարաժամկետ փորձարարական ծրագրի համար: Ներկայացված են համապատասխան փորձարարական գործիքներն ու մեթոդները: