Հունիս 11, 2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի “International Day of Light 2019” միջազգային նախաձեռնության շրջանակներում, ընտրվելով որպես ազգային ներկայացուցիչ, «ՔԵՆԴԼ» ինստիտուտը սույն թվականի հունիսի 7-ին կազմակերպել էր “Illumination of the Unknown” խորագիրը կրող բաց դռների օր, որը նվիրված էր «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին (1927–2007թթ.):
Մի շարք դպրոցների և ճեմարանների աշակարտներ ծանոթացան լույսի աղբյուրներին և դրանց կիրառություններին, որոնք ուղղված են նանոաշխարհի գաղտնիքների բացահայտմանը, այցելեցին ինստիտուտի փորձարարական լաբորատորիաներ: Հաջորդիվ, ներկայացվեցին մի շարք ելույթներ՝ նվիրված սինքրոտրոնային լույսին, ազատ էլեկտրոնային լազերներին և այլն:
Նախապես հայտարարված «Կյանքը և լույսը» թեմայով նկարչական մրցույթի շրջանակներում ընտրվել էր 6 աշխատանք, որոնց հեղինակներին մրցանակներ շնորհվեցին: Սակայն, մեր հյուրերից և ոչ մեկը ձեռնունայն չհեռացավ. ակտիվ մասնակցության համար բոլորին “I love Science” գրվածքով պայուսակներ նվիրեցինք:
Միջոցառման ավարտին Վ. Ցականովը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կազմավորումը, ԱՐԵԱԼ նախագիծը, ինստիտուտի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը՝ ելույթն ամփոփելով Ժ. Հովնանյանի խոսքերով. «Մեր տեսլականն ու ցանկությունն է, որ «ՔԵՆԴԼ»-ը տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող գիտնականներին` հարմարավետ և համաշխարհային մակարդակի հետազոտական կենտրոնից օգտվելու հնարավորություն տա»: