«ՔԵՆԴԼ» թիմը ուրախ է տեղեկացնել, որ յուրաքանչյուր տարվա հունիս ամսին կազմակերպվելու է “Illumination of the Unknown” խորագիրը կրող բաց դռների օր, որը նվիրված է լինելու «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին (1927–2007թթ.): Այս տարի վերոնշյալ միջոցառումը կազմակերպվելու է հունիսի 7-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ “International Day of Light 2019” միջազգային նախաձեռնության շրջանակներում:
Օրակարգ
11:00 | Շրջայց ԱՐԵԱԼ արագացուցչի համալիր և հետազոտական լաբորատորիաներ |
12:00 | Ելույթներ |
««ՔԵՆԴԼ»-ի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյան» (Վ. Ցականով) | |
«Ի՞նչ է լույսը» (Ա. Գրիգորյան) | |
«Սինքրոտրոնային լույսը և դրա կիրառությունները» (Տեսանյութ) | |
«Լույսն ու բնությունը» (Ա. Այվազյան) | |
«Ազատ էլեկտրոնային լազերները և դրանց կիրառությունները» (Տեսանյութ) | |
13:00 | Նկարչական մրցույթի պարգևատրման արարողություն |
IDL19 միջազգային նախաձեռնության շրջանակներում «ՔԵՆԴԼ» ինստիտուտը հայտարարում է նկարչական մրցույթ, որին կարող են մասնակցել 8-14 տարեկան երեխաներ: Բոլոր աշխատանքները ցուցադրվելու են հունիսի 7-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտում կազմակերպվող միջոցառման ընթացքում: Մրցույթի թեման է «Կյանքը և լույսը», աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 31-ը: Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն մրցույթի հանձնաժողովի կողմից: Մրցանակների հանձնումը տեղի կունենա նույն օրը՝ «ՔԵՆԴԼ» ինստիտուտում:
“International Day of Light” նախաձեռնության հիմնական նպատակն է ցույց տալ լույսի կատարած անգնահատելի դերը գիտության, մշակույթի, արվեստի, կրթության մեջ, ինչպես նաև այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են բժշկությունը, հաղորդակցությունը և այլն: Լույսը հնարավորություն կտա հասարակության տարբեր հատվածների մասնակցելու այն միջոցառումներին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են գիտությունը, տեխնոլոգիան, արվեստն ու մշակույթը նպաստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրագործմանը՝ կրթություն, հավասարություն և խաղաղություն:
«ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից կազմակերպվող “Illumination of the Unknown” խորագիրը կրող բաց դռների օրը նվիրված կլինի լույսի աղբյուրներին և դրանց կիրառություններին, որոնք ուղղված են նանոաշխարհի գաղտնիքների բացահայտմանը: Կներկայացվեն մի շարք ելույթներ՝ նվիրված սինքրոտրոնային լույսին, ազատ էլեկտրոնային լազերներին և դրանց կիրառություններին: Ինստիտուտի հետազոտական և փորձարարական լաբորատորիաների դռները ժամը 10:00-16:00 բաց են լինելու աշակերտների, ուսանողների, հետազոտողների համար: Բոլոր հետաքրքրված անձանց սիրով հրավիրում ենք մասնակից լինել այս միջոցառմանը, ծանոթանալ մեր կազմավորման պատմությանը և հեռանկարներին: