Նոյեմբեր 23, 2015
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) պատվիրակությունը գործադիր տնօրեն Դեյվիդ Քլիվի գլխավորությամբ այցելեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերը ծանոթացան «ԱՐԵԱԼ» արագացուցչի և «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի մանրադիտակի և միկրոմշակման կայանների ընթացիկ գործերին: Հատուկ ուշադրության արժանացան այս սարքավորումների վրա տարբեր հետազոտական և կրթական հաստատությունների կողմից իրականացվող նյութագիտության և կյանքի մասին գիտության ներկայիս և ապագա փորձարարական հետազոտություներին:
Այցի ընթացքում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) պատվիրակությանը ներկայացվեց նաև «ԱՐԵԱԼ» արագացուցչի հաջորդ փուլի իրագործման ծրագիրը. էներգիայի բարձրացում մինչև 50 ՄէՎ և փնջի հետագա առաքում «ԱԼՖԱ» (ALPHA – Amplified Light Pulse for High-end Applications) և «ԲԵՏԱ» (BETA – Booster for Emerging Technology Accelerators) կայաններ: «ԱԼՖԱ»-ն նախագծված է տերահերց տիրույթում ազատ էլեկտրոնների վրա լազերի ստացման համար, իսկ «ԲԵՏԱ»-ն ՝ ժամանակակից արագացուցչային և ճառագայթման հասկացությունների համար: Հաստատվեց ներկայացված նախագծերի մեծ ներուժը միջազգային համագործակցության գործում: Ինչպես նաև քննարկվեցին միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև համագործակցության հնարավորությունները և նպատակները: