Նոյեմբեր 29, 2017
Սույն թվականի նոյեմբերի 28-30-ը Հայաստանում անց կացվեց Սելֆորդի համալսարանի (Միացյալ Թագավորություն) և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտի (Հայաստան) կողմից կազմակերպված «BRITE»” (Biomarkers of Radiation In The Environment) ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցել են ավելի քան 30 առաջատար գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից և Կանադայից: Զեկույցով հանդես է եկել նաև պրոֆ. Վ. Ցականովը («Սինքրոտրոնային լույսով աշխատող սարքերը և դրանց կիրառությունները կյանքի մասին գիտություններում»)՝ խոսելով սինքրոտրոնային լույսի աղբյուրների, փորձարարական մեթոդների, կյանքի մասին գիտություններում դրանց կիրառությունների և Հայաստանում իրականացվող գործունեության մասին: Մասնակիցները այցելել են նաև «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, որտեղ ծանոթացել են «ԱՐԵԱԼ» և «ԴԵԼՏԱ» լաբորատորիաներին և իրականացվող ծրագրերին: