Սեպտեմբեր 10, 2018
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը այցելեցին «ՔԵՆԴԼ» ինստիտուտ: Հյուրերը ծանոթացան ինստիտուտի պատմությանը, ներկայումս ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին, որոնք ենթադրում են տերահերց տիրույթի ազատ էլեկտրոնային լազերի գեներացում: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ մի շարք լաբորատորիաների հնարավորությունները ներկայացնելուց հետո, քննարկվեցին ինստիտուտի ապագա պլաններն ու փորձարարական հնարավորությունների ընդլայնումը: