Օգոստոս 26, 2020
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Թբիլիսիի պետական համալսարանի (Վրաստան), Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան), Կոշիցեի տեխնիկական համալսարանի (Սլովակիա) և Մասարիկի համալսարանի (Չեխիա) հետ համատեղ, Վիշեգրադ + դրամաշնորհների նախագծի շրջանակներում, արժանացել է «Transferring V4 expertise in knowledge/technology transfer» ծրագրի իրականացման դրամաշնորհին:
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել գիտահետազոտական և մշակման աշխատանքները (R&D) հայաստանյան և վրաստանյան փոքր և միջին ձեռնարկություններում, գիտական և հետազոտական ենթակառուցվածքներում՝ հիմնվելով Վիշեգրադյան քառյակի գործընկերների հաջողված փորձի վրա` ներգրավված շահագրգիռ կողմերի միջև իրագործելի գործարկման սխեմաներ և համագործակցության ցանցեր ստեղծելու համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝
- հայաստանյան և վրաստանյան փոքր և միջին ձեռնարկություններում, գիտական և հետազոտական ենթակառուցվածքներում բարձրացնել իրազեկությունը համատեղ իրականացվող գիտահետազոտական և մշակման աշխատանքների առավելությունների մասին,
- ուժեղացնել գիտական և հետազոտական անձնակազմի կարողությունները, որոնք պատասխանատու են իրենց հաստատություններում գիտելիքի/տեխնոլոգիայի փոխանակման գործընթացների համար,
- թիրախավորված արևելյան գործընկերության երկրների գիտական/հետազոտական հաստատություններում մշակել գիտելիքի/տեխնոլոգիայի փոխանակման ռազմավարություններ,
- արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-հետազոտություն-գիտություն համագործակցության համար հայեցակարգային շրջանակ մշակել:
Ծրագրի իրականացման ժամկետը 18 ամիս է: