Նոյեմբեր 8, 2012
2012թ.-ի նոյեմբերի 8-ին ՉԺՀ գիտության և տեխնոլոգիաների նախարարության փոխնախարար դոկտոր Ցաո Ծիանլինն ընդունեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ դոկտոր Սամվել Հարությունյանի գլխավորած հայաստանյան պաշտոնական պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջև գիտական համագործակցության հաստատման և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի ապագա հիմնահարցերը:
Երկու կողմերն էլ բարձր գնահատեցին երկրների միջև գիտական համագործակցության հնարավորությունը: Գիտական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով պետական մարմինների կողմից փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը նույնպես ներկա էր համաձայնագրի ստորագրմանը: