Նոյեմբեր 18, 2019
Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի ավելի քան 30 աշակերտներ երկու օր շարունակ այցելում էին «ՔԵՆԴԼ» ինստիտուտ: Մեր երիտասարդ գիտնականները երեխաներին ցուցադրեցին մագնիսական չափումների, վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության լաբորատորիաները, ինչպես նաև միկրոմշակման և մանրադիտակի փորձարարական կայանները: Աշակերտներին բացատրեցին էլեկտրոնային արագացուցիչների, լազերների աշխատանքի սկզբունքները և կիրառության շրջանակները: