Մարտ 30, 2020
CERN Courier-ի մարտ/ապրիլյան համարում անդրադարձ է կատարվել 2019թ.-ին կազմակերպված հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացին: Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից համատեղ ջանքերով մշակված, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից «Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած այս նոր փորձարարական դասընթացն իր հաջող մեկնարկն ստացավ 2019 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Համբուրգի համալսարանի 12 և Երևանի պետական համալսարանի 11 ուսանողների հնարավորություն ընձեռվեց փորձեր իրականացնել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող գծային արագացուցչի վրա և համապատասխան փորձարարական լաբորատորիաներում:
Ավելին՝