Մայիս 4, 2016
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրի առաջին, երրորդ և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Նախ և առաջ ուսանողներին ներկայացրի «ՔԵՆԴԼ» նախագիծը, որը իրենից ներկայացնում է կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, նյութագիտության և շրջակա միջավայրի մասին գիտություններում հիմնարար, արդյունաբերական և կիրառական ուսումնասիրությունների համար կիրառվող երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր: Այնուհետև նրանց ուղեկցեցին դեպի «ԴԵԼՏԱ» լաբորատորիա, որտեղ ներկաներին ծանոթացրին «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի` լազերով ղեկավարվող միկրոմշակման և մանրադիտակի կայաններին և «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցչին, որը փոքր էմիտանսով գերկարճ էլեկտրոնային փնջերի իմպուլսներ է արձակում նոր արագացուցչային հասկացությունների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և այլ ոլորտներում առաջադեմ ուսումնասիրություններ կատարելու համար: Ճանաչողական այցի վերջում քննարկվեցին «ՔԵՆԴԼ» ինստիտուտի փորձարարական առաջիկա և հեռանկարային կարևոր դիտարկումները: