Նոյեմբեր 2, 2026

Ավիացիոն ինստիտուտի կուրսանտների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Ս. թ. հոկտեմբերի 30-ին փոխադարձ համագործակցության շրջանակում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ (ՍՀԻ) էին այցելել ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի «Ինքնաթիռի շարժիչներ» և «Ռադիոէլեկտրոնային սարքավորումներ» մասնագիտությունների 3-րդ կուրսի մի խումբ կուրսանտներ՝ դասախոսների ուղեկցությամբ։ Այցի նպատակն էր ծանոթանալ ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին և քննարկել հետագա գիտական համագործակցության հեռանկարները: