Հոկտեմբեր 1, 2026
«ՄՀՄԻ-ի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակում հոկտեմբերի 1-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության Դուբնա քաղաքում գործող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ), Ա. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի գիտաշխատողները։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՄՀՄԻ-ի և հայկական գիտական հաստատությունների կողմից իրականացվող հետազոտությունները, գիտական գործունեության հիմնական ուղղությունները:
Զեկույցներից զատ՝ ՄՀՄԻ-ի ներկայացուցիչների համար կազմակերպվեց շրջայց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի լաբորատորիաներով։ Հյուրերը ծանոթացան ինստիտուտի գիտական ենթակառուցվածքներին, լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներին և առկա սարքավորումներին։

