Սեպտեմբեր 16, 2026
Սեպտեմբերի 16-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն հյուրընկալեց Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության 9-րդ և 10-րդ դասարանների մի խումբ աշակերտների՝ ուսուցչուհու ուղեկցությամբ։
Այցի հիմնական նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ինստիտուտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, մասնավորապես՝ փորձարարական կենսաբանության լաբորատորիայի գործունեությանը և կիրառվող ժամանակակից գիտական սարքավորումներին։
Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու փորձարարական կենսաբանության լաբորատորիայի աշխատանքներին, լաբորատոր հետազոտությունների հիմնական ուղղություններին, ինչպես նաև էլեկտրոնային մանրադիտակի կառուցվածքին, հնարավորություններին և կիրառության ոլորտներին։ Մասնագետները աշակերտներին ներկայացրեցին սարքավորման աշխատանքի սկզբունքները և դրա միջոցով իրականացվող հետազոտությունների նշանակությունը՝ հնարավորություն ընձեռելով նրանց պատկերացում կազմել ժամանակակից կենսաբանական հետազոտություններում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման մասին։
Այցը նաև հնարավորություն էր աշակերտների համար անմիջականորեն հաղորդակցվելու գիտության և հետազոտության միջավայրին, ինչպես նաև հարցեր ուղղելու մասնագետներին:

