Նոյեմբեր 4, 2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն շարունակում է խթանել դպրոցականների հետաքրքրությունը գիտության նկատմամբ

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն, կարևորելով դպրոցականների հետ պարբերական հանդիպումները, ս.թ. նոյեմբերի 4-ին հյուրընկալել էր Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին և ուսուցիչներին։

Այցի ընթացքում ինստիտուտի աշխատակիցները ներկայացրեցին լաբորատորիաների գործունեությունը, պատմեցին գիտական հետազոտությունների առանձնահատկությունների, դրանց կիրառական նշանակության և գիտության զարգացման գործում նման կենտրոնների ունեցած դերի մասին։ Շրջայցն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով։ Աշակերտները հետաքրքրությամբ լսում էին մասնագետներին, հարցեր ուղղում նրանց՝ փորձելով առավել հանգամանորեն պատկերացնել սարքավորումների և գիտական աշխատանքի առանձնահատկությունները, հետազոտողի մասնագիտական ուղին և գիտության մեջ նոր բացահայտումների հնարավորությունները։

Լաբորատոր միջավայրում անցկացրած ժամանակը, գիտնականների հետ շփումը և նրանց աշխատանքին ծանոթանալը կարևոր խթան են հանդիսանում դպրոցականների մասնագիտական կողմնորոշման և գիտական գործունեության նկատմամբ հետաքրքրության ձևավորման համար։