Ապրիլ 15, 2025

Միջոցառում՝ նվիրված դոկտոր, պրոֆեսոր Էդմոն Գազազյանի հիշատակին

Ս.թ. ապրիլի 21-ին, ժամը՝ 10:00-13:00, ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված ինստիտուտի նախկին աշխատակից՝ դոկտոր, պրոֆեսոր Էդմոն Դավթի Գազազյանի հիշատակին:

Էդմոն Գազազյանը ծնվել է 1936թ. ապրիլի 21-ին: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ 1964թ. Մոսկվայում ստացել  ֆիզմաթ գիտությունների թեկնածուի աստիճան: 1990թ. Խարկովի պետական համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան:

1985թ. արժանացել է Հայաստանի պետական մրցանակի:

Երկար տարիներ պրոֆեսորն աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում: Գիտական գործունեությանը զուգահեռ՝ նա դասավանդել է նաև Երևանի պետական համալսարանում` իր փորձն ու գիտելիքը ջանասիրաբար  հաղորդելով նոր սերնդին:

Միանալով ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի թիմին՝ պրոֆեսորը վայելել է իր գործընկերների սերն ու հարգանքը:

Գիտության նվիրյալն իր երկարամյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ, գրքեր: